Առցանց
Ծրագիրը ֆինանսավորվում է EU4Business-ի կողմից
2015 թվականին ընդունված ՄԱԿ-ի Կայուն զարգացման օրակարգի իրագործումն արագ տեմպերով առաջ է գնում` ընդգրկելով բիզնեսը ողջ աշխարհում: Ուստի, այս ոլորտում վերջին զարգացումների և բիզնեսի համար առկա հնարավորությունների մասին տեղեկացված լինելը կենսական նշանակություն ունի: Սեմինարի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն ESG-ի, կայուն զարգացման և բիզնեսի միջև փոխհարաբերությունների տարբեր ասպեկտները:
Սեմինարի ընթացքում կքննարկվեն բիզնեսի համար ESG-ի օգուտների լայն շրջանակը` անդրադառնալով այնպիսի առավելությունների, ինչպիսիք են ընկերության ֆինանսական կայունթյունը և ներդրողների համար գրավչությունը, ռիսկերի նվազեցումը, նորարարական և փոխակերպող կարողությունները: Կխոսվի նաև այն ուղիների մասին, որոնցով ESG-ն կարող է նպաստել բիզնեսի համար երկարաժամկետ արժեքի ստեղծմանը:
ՓՄՁ-ները կտեղեկանան ՎԶԵԲ-ի կողմից դոնորների աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի մասին, որոնք օգնում են ընկերություններին իրենց գործառույթներն ու գործընթացները համապատասխանեցնել ESG հայեցակարգի բաղադրիչներին:
Գրանցման համար խնդրում ենք անցնել ստորև հղումով:
Սիրով կսպասենք Ձեզ միջոցառմանը!
Միջոցառման շուրջ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ chilingv@ebrd.com հասցեով, և մեր թիմի անդամը կարձագանքի Ձեզ:
ՓՄՁ-ները հանդիսանում եմ մասնավոր հատվածի զարգացումն առաջ մղելու ՎԶԵԲ-ի մանդատի հիմնարար շարժիչ ուժը: ՎԶԵԲ-ում մենք տարբեր ոլորտի ՓՄՁ-ների համար հասանելի ենք դարձնում այն գործիքներն ու ֆինանսավորումը, որոնք անհրաժեշտ են իրենց աճը խթանելու և փոփոխությունների իրական կատալիզատորներ դառնալու համար:
If you have any questions, require support, would like to offer feedback, want to get more involved in EBRD events and editorial, or just fancy a chat, please get in touch!